Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139042-Բաղդադի_օդանավակայանի_մոտակայքում_գտնվող_ամերիկյան_ռազմաբազան_ենթարկվել_է_հրթիռային_հարձակման
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազայի մերձակայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 05:22 Asia/Tehran
  • Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազայի մերձակայքում:

Ուրբաթ օրը «Ալ-Մայադին» լրատվական ցանցը հաղորդել է, որ հրթիռի հարվածից հետո բազայում միացել է անվտանգության ազդանշանը և ամերիկյան ռազմական օդանավերը բարձրացել են երկինք: 

Որոշ աղբյուրների համաձայն, հրթիռներն արձակվել են մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող  Հեյ ալ-Ֆարաթ տարածքից, իսկ ամերիկյան C-RAM ՀՕՊ համակարգը  չի կարողացել հայտնաբերել և ոչնչացնել դրանք:

Հարձակումներից հետո, Իրաքի անվտանգության ուժերը շրջել են օդանավակայանի մերձակայքում՝ փորձելով  հայտնաբերել հրթիռային կայանները:

Իրաքի բնակիչների մեծ ամսը և քաղաքական խմբերն ԱՄՆ-ից պահանջում են իր ուժերը դուսր բերել այդ երկրից: Իսկ Իրաքի խորհրդարանը վավերացրել է համապատասխան օրենքը: