Պաղեստինցիները հրթիռակոծել են Գազայի հատվածում գտնվող սիոնիստական բնակավայրերը
ԶԼՄ-ները հայտնում են, որ Գազայի հատվածից 10 հրթիռ է արձակվել հարակից սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ:
Այսօր առավոտյան պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել Գազայի հատվածի Դիմադրության ուժերի կողմից իսրայելական բնակավայրերի հրթիռակոծումից 2 ժամ անց: Հարձակում, որ հանդիպել է բռնազավթիչ ռեժիմի ՀՕՊ համակարգերի պատասխան հարձակմանը:
Ըստ հաղորդման, իսրայելական հրթիռային համակարգերը հայտնաբերել և ոչնչացրել են Պաղեստինի երկու հրթիռներ, սակայն մյուս հրթիռներն ընկել են բաց և անմարդաբնակ տարածքներում, հատելով հակահրթիռային պաշտպանության գիծը:
Գազայի հատվածում Պաղեստինյան դիմադրության ճակատի և իսրայելական բանակի միջև հրթիռային հարձակումները տեղի են ունենում Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում զանգվածային ցույցերի ֆոնին: Ցույցերը տեղի են ունենում ի պաշտպանություն բռնագրավված Երուսաղեմում ուբարաք Ալ-Աղսա և Բաբ ալ-Ամուդ մզկիթներ մուտք գործելու պաղեստինցիների իրավունքի: