Պաղեստինցիները հրթիռակոծել են Գազայի հատվածում գտնվող սիոնիստական ​​բնակավայրերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139116-Պաղեստինցիները_հրթիռակոծել_են_Գազայի_հատվածում_գտնվող_սիոնիստական_բնակավայրերը
ԶԼՄ-ները հայտնում են, որ Գազայի հատվածից 10 հրթիռ է արձակվել հարակից սիոնիստական ​​բնակավայրերի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2021 04:39 Asia/Tehran
  • Պաղեստինցիները հրթիռակոծել են Գազայի հատվածում գտնվող սիոնիստական ​​բնակավայրերը

ԶԼՄ-ները հայտնում են, որ Գազայի հատվածից 10 հրթիռ է արձակվել հարակից սիոնիստական ​​բնակավայրերի ուղղությամբ:

Այսօր առավոտյան պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել Գազայի հատվածի Դիմադրության ուժերի կողմից  իսրայելական բնակավայրերի հրթիռակոծումից 2 ժամ անց:  Հարձակում, որ հանդիպել է բռնազավթիչ ռեժիմի ՀՕՊ համակարգերի պատասխան հարձակմանը:  

Ըստ հաղորդման, իսրայելական հրթիռային համակարգերը հայտնաբերել  և ոչնչացրել են Պաղեստինի երկու հրթիռներ, սակայն մյուս հրթիռներն ընկել են բաց և անմարդաբնակ տարածքներում, հատելով հակահրթիռային պաշտպանության գիծը:

Գազայի հատվածում Պաղեստինյան դիմադրության ճակատի և իսրայելական բանակի միջև հրթիռային հարձակումները տեղի են ունենում  Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում զանգվածային ցույցերի  ֆոնին: Ցույցերը տեղի են ունենում ի պաշտպանություն բռնագրավված Երուսաղեմում ուբարաք Ալ-Աղսա և Բաբ ալ-Ամուդ մզկիթներ մուտք գործելու պաղեստինցիների իրավունքի: