Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույցը պատրաստ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139146-Իրաքից_օտարերկրյա_զորքերի_դուրսբերման_ժամանակացույցը_պատրաստ_է
Իրաքի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույցը մշակվել է տեխնիկական կոմիտեների կողմից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 24, 2021 17:52 Asia/Tehran
  •  Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույցը պատրաստ է

Իրաքի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույցը մշակվել է տեխնիկական կոմիտեների կողմից:

Շաբաթ օրը, Իրաքի զինված ուժերիգլխավոր շտաբի խոսնակ, գեներալ Յահյա Ռասուլն ասել է, որ մշակվել է մի քանի փուլով օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույց, որը կհաստատվի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամանով կազմավորված և բանակի միացյալ շտաբի նախագահած  տեխնիկական կոմիտեի նիստի շրջանակներում:

Յահյա Ռասուլը նշել է, որ Իրաքը  չունի զինված ամերիկյան կամ արտասահմանյան զորքերի կարիքն ովքեր ցանկանում են կռվել իրաքյան ուժերի կողքին: Նա հավելել է, որ Իրաքն ընդհանրապես որևէ օտար ուժի կարիք չունի: 

Իրաքի զինված ուժերիգլխավոր շտաբի խոսնակն ասել է, Բաղդադն  աշխատում է ՆԱՏՕ-ի հետ, իսկ վերջնական արդյունքը ռազմական հրամանատարության մարզումն ու վերազինումն է:

Centcom- ի հրամանատար գեներալ Քենեթ Մաքքենզին երկու օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռազմավարական երկխոսության շրջանակներում կպահպանի իր ներկայությունը Իրաքում: