Իսրայելը վախենում է «Երուսաղեմի օրը» իրականացվելիք խոշոր կիբերհարձակումից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139562-Իսրայելը_վախենում_է_Երուսաղեմի_օրը_իրականացվելիք_խոշոր_կիբերհարձակումից
Սիոնիստական ռեժիմի կիբեր պայքարի վարչությունը հայտարարել է, որ Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով, ողջ աշխարհի հաքերները ռեժիմի դեմ կիբեր- հարձակումներ կիրականացնեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2021 12:34 Asia/Tehran
  • Իսրայելը վախենում է «Երուսաղեմի օրը» իրականացվելիք խոշոր կիբերհարձակումից

Սիոնիստական ռեժիմի կիբեր պայքարի վարչությունը հայտարարել է, որ Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով, ողջ աշխարհի հաքերները ռեժիմի դեմ կիբեր- հարձակումներ կիրականացնեն:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Սիոնիստական ռեժիմի  կիբեր պայքարի վարչությունը  հավելել է.«Նախատեսվում է, որ կիբեր հարձակումները տեղի կունենան մայիսի 7-ին, #OPJerusalem  հեշթեգով»:

Սիոնիստական ռեժիմի  կիբեր պայքարի վարչության հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարի այդ հարձակումների թիրախը ոչ միայն կայքերն են, այլ նաև ջանքեր են գործադրվում  իսրայելական կազմակերպությունների հետախուզական համակարգերը վնասելու համար»:

Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամեն տարի Իրանի հրավերով անցկացվում են Ռամազանի բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ընդդեմ Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի:

Այս օրն աշխարհի ողջ մուսուլմանները երթ են անցկացնում և իրենց համերաշխությունը հայտնում   Պաղեստինի բռնահարված ժողովրդին: