Իսրայելի բանակի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ ստորաբաժանումում ծառայությունը քաղցկեղի պատճառ է դառնում
Իսրայելական թերթերից մեկըհաղորդում է, որ «Երկաթե գմբեթ» ստորաբաժանումում ծառայող սիոնիստ զինվորների մոտ, համակարգի ճառագայթման պատճառով, առաջանում է քաղցկեղ:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Երկաթե գմբեթ» ստորաբաժանումում ծառայած զինվորների մոտ առողջական խնդիրները զգալիորեն ավելի շատ են: Բանակը, սակայն, չի ընդունում ուսումնասիրության արդյունքները, պնդելով, որ այս և մյուս բոլոր ստորաբաժանումներում ծառայած և քաղցկեղով տառապող զինվորների թվի մեջ տարբերություն չկա:
Եդիոթ Ահրոնոթը օրաթերթը զրուցել է «Երկաթե գմբեթ» համակարգի ստորաբաժանումում տասը զինվորների հետ, որոնց մոտ ախտորոշվել էր քաղցկեղով. Նրանցից ոմանք այդ կապակցությամբ բողոք են ներկայացրել ռեժիմի պատերազմի նախարարություն:
Թերթը գրել է, որ սիոնիստական բանակը երկաթե գմբեթի մեծ ռադարներն անվանում է «չիփսեր» կամ «տոստերներ»:
Հարկ է նշել, որ չնայած արտադրության բարձր արժեքին, վերջերս բռնագրավված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ՀՕՊ համակարգի աշխատանքում թերություններ էին գրանցվել: