Իսրայելցի զինվորականները հարձակվել են Երուսաղեմի քրիստոնյաների վրա
Իսրայելցի զինվորականները Երուսաղեմում հարձակվել են պաղեստինցի քրիստոնյաների վրա և նրանց թույլ չեն տվել մուտք գործել Ալ Աղսա մզկիթ:
Երուսաղեմում մուսուլմանների հետ սիոնիստների բախումների ժամանակ, երբ վերջիններս նրանց թույլ չեն տվել մուտք գործել Ալ Աղսա մզկիթ, սիոնիստ զինվորականները կանխել են նաև քրիստոնյաների մուտքը Հարության եկեղեցի:
Այսօր քրիստոնյաների Ավագ շաբաթն է և կրոնական կարևոր օր:
Ամեն տարի Երուսաղեմի քրիստոնյաները նշում են այս տոնը, սակայն այս տարի սիոնիստները կանխել են նրանց մուտքը եկեղեցի, որը համարվում է քրիստոնյաների ամենասուրբ վայրը:
Ռամազանի բարեբաստիկ ամսվա սկզբից, ծայրահեղական սիոնիստները, սիոնիստ զինվորականների հովանավորությամբ, բազմիցս հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի մոտ գտնվող մուսուլմանների վրա և թույլ չեն տվել նրանց մտնել այդ սրբավայր, ինչը հանգեցրել է ծանր բախումների: