Իսրայելցի զինվորականները հարձակվել են Երուսաղեմի քրիստոնյաների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139728-Իսրայելցի_զինվորականները_հարձակվել_են_Երուսաղեմի_քրիստոնյաների_վրա
Իսրայելցի զինվորականները Երուսաղեմում հարձակվել են պաղեստինցի քրիստոնյաների վրա և նրանց թույլ չեն տվել մուտք գործել Ալ Աղսա մզկիթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2021 15:17 Asia/Tehran
  • Իսրայելցի զինվորականները հարձակվել են Երուսաղեմի   քրիստոնյաների վրա

Իսրայելցի զինվորականները Երուսաղեմում հարձակվել են պաղեստինցի քրիստոնյաների վրա և նրանց թույլ չեն տվել մուտք գործել Ալ Աղսա մզկիթ:

Երուսաղեմում մուսուլմանների հետ սիոնիստների բախումների ժամանակ, երբ  վերջիններս նրանց թույլ չեն տվել մուտք գործել Ալ Աղսա մզկիթ, սիոնիստ զինվորականները կանխել են  նաև քրիստոնյաների մուտքը Հարության եկեղեցի:

Այսօր քրիստոնյաների Ավագ շաբաթն է և կրոնական կարևոր օր:

Ամեն տարի Երուսաղեմի քրիստոնյաները նշում են այս տոնը, սակայն այս տարի սիոնիստները  կանխել են  նրանց մուտքը եկեղեցի, որը համարվում է քրիստոնյաների ամենասուրբ վայրը:

Ռամազանի բարեբաստիկ ամսվա սկզբից, ծայրահեղական սիոնիստները,  սիոնիստ զինվորականների հովանավորությամբ, բազմիցս հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի մոտ գտնվող մուսուլմանների վրա և թույլ չեն տվել նրանց մտնել այդ սրբավայր, ինչը հանգեցրել է ծանր բախումների: