Հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում
Սիոնիստական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոշոր հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում:
Սիոնիստական ռեժիմի 13-րդ հեռուստակայանն այսօր հաղորդելով այդ մասին, հայտարարել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, իսկ հրշեջ ջոկատները դեպքի վայրի մոտ գտնվող Զեյթան սիոնիստական ավանում տներից տարհանում են բնակիչներին:
Սիոնիստական «Եդիոթ Ահրոնոթ» թերթի լրատվական կայքը նույնպես անհապաղ տեղեկացրել է դեպքի վայրի մոտակայքում գտնվող տների տարհանման մասին և հայտարարել, որ լուրի հրապարակման պահին, հրշեջ խմբերը չեն կարողացել սանձել կրակը:
Բեն Գուրիոն օդանավակայանում հրդեհի բռնկման պատճառը դեռ չի հայտարարվել, իսկ հրդեհի լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Անցյալ շաբաթ պայթյուն էր որոտացել բռնագրավված տարածքների հարավային հատվածում, Ալ-Նաքաբ անապատում գտնվող Դիմոնա միջուկային ռեակտորի մոտակայքում: