Հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139798-Հրդեհ_է_բռնկվել_բռնագրաված_Պաղեստինում_գտնվող_Բեն_Գուրիոն_օդանավակայանի_մոտակայքում
Սիոնիստական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոշոր հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2021 13:29 Asia/Tehran

Սիոնիստական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոշոր հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում:

Սիոնիստական ռեժիմի 13-րդ հեռուստակայանն այսօր հաղորդելով  այդ մասին, հայտարարել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, իսկ հրշեջ ջոկատները դեպքի վայրի մոտ գտնվող Զեյթան սիոնիստական ավանում տներից տարհանում են  բնակիչներին:

Սիոնիստական «Եդիոթ Ահրոնոթ» ​​թերթի լրատվական կայքը նույնպես անհապաղ  տեղեկացրել է դեպքի վայրի մոտակայքում գտնվող տների տարհանման մասին և հայտարարել, որ   լուրի հրապարակման պահին, հրշեջ խմբերը չեն կարողացել սանձել  կրակը:

Բեն Գուրիոն օդանավակայանում հրդեհի բռնկման պատճառը դեռ չի հայտարարվել, իսկ հրդեհի լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում:

Անցյալ շաբաթ պայթյուն էր որոտացել  բռնագրավված տարածքների հարավային հատվածում, Ալ-Նաքաբ անապատում գտնվող Դիմոնա միջուկային ռեակտորի մոտակայքում: