Երուսաղեմի արքեպիսկոպոս. Ղոդսի ազատագրումը մոտ է
Երուսաղեմի Հռոմեական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը ընդգծել է, որ Ղոդսի ազատագրումը շատ մոտ է:
«Ալ մայադին» գործակալության հաղորդման համաձայն, օկուպացված Երուսաղեմի Հռոմեական Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթթաոլլա Հանան Ղոդսի համաշխարհային օրվա առթիվ ուղերձում մոիսուլմաններինին, քրիստոնյաներին և աշխարհի բոլոր ազատախոհներին կոչ է արել Ղոդսը մենակ չթողնել և ջախջախել դահիճներին, ովքեր թիրախավորել են Երուսաղեմն ու Պաղեստինի սրբավայրերը, պատմությունն ու ինքնությունը:
Աթթաոլլա Հանան հավելել է, որ Պաղեստինի քրիստոնյաներն այդ երկրի ժողովրդի մի մասն են և հպարտանում են Պաղեստին երկրով:
Հռոմեական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Հանան ասել է, որ պաղեստինյան տեսլականը միավորեց մուսուլմաննրին և քրիստոնյաներին և որ Երուսաղեմը պաշտպանելը կրոնական, մարդկային, բարոյական և ազգային պարտք է աշխարհի բոլոր ժողովուրդների համար:
Ղոդսի համաշխարհային օրվա առիթով երթը կանցկացվի մայիսի 7-ին, աշխարհի շատ երկրներում: