Սիոնիստ ավանաբնակները Շեյխ Ջարահ թաղամասում գրոհել են պաղեստինցիների վրա
Մայիս 07, 2021 09:09 Asia/Tehran
Բռնագրավված Ղոդսի Շեյխ Ջարահ թաղամասում սիոնիստ ավանաբնակները այդ ռեժիմի բանակայինների աջակցությամբ, գրոհել են պաղեստինցիների վրա, վիրավորելով նրանցից մի քանիսին
«Պաղեստինն այսօր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շեյխ Ջարահ թաղամասում իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանը ոտնահարելով մարդկային իրավունքները, պաղեստինցիների տարհանման վճիռ արձակեց:
Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչները բողոքելով սիոնիստական ռեժիմի այդ քայլի դեմ, լայնամասշտաբ ցույցեր անցկացրին այդ տարածքում, որոնք ճնշվեցին սիոնիստ բանակայինների կողմից: Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել կամ ձերբակալվել են տասնյակ պաղեստինցիներ:
Պիտակ