Բռնագրավված Երուսաղեմում սիոնիստ գրոհայինների հետ բախումներում վիրավորվել է 90 պաղեստինցի
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ օկուպացված Երուսաղեմում սիոնիստ գրոհայինների հետ բախումների արդյունքում վիրավորվել է 90 մարդ:
«Պաղեստին ալյոմ» լրատվակլան գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի Կարմիր մահիկը հաղորդել է, որ շաբաթ երեկոյան, Բաբ ալ-Ամուդի, Բաբ ալ-Սահերայի, Շեյխ Ջարրահ թաղամասի, Բաբ ալ-Ասբաթի և Հաթեյի շրջակայքում ու բռնագրավված Երուսաղեմում, սիոնսիտ զինյալների հետ բախումների ընթացքում 90 պաղեստինցի վիրավորվել է: Հաղորդման համաձայն, տուժածներից 14-ը տեղափոխվել են հիվանդանոց ՝ բուժման նպատակով:
Ըստ այս հաղորդման, տուժածների մեծ մասը վիրավորվել է պլաստիկ փամփուշտներից ու ձայնային ռումբերից:
Բռնագրավված Երուսաղեմում և Պաղեստինի մի շարք այլ քաղաքներում, վերջին օրերին տեղի են ունենում բախումներ սիոնիստ զինվորների և պաղեստինցի ցուցարարների միջև, որոնք բողոքում են Սիոնիստական ռեժիմի շարունակական հանցագործությունների դեմ:
Ուրբաթ օրը նույնպես առնվազն 205 պաղեստինցի է վիրավորվել Ալ-Աղսա մզկիթում սիոնիստ զինյալների կողմից պաղեստինցի աղոթարարների վրա իրականացված հարձակման արդյունքում: