Իսրայելի բանակը քիմիական արգելված զենք է օգտագործել Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140738-Իսրայելի_բանակը_քիմիական_արգելված_զենք_է_օգտագործել_Գազայում
Ֆեթր տոնի առաջին օրը, Իսրայելի բանակայինները արգելված քիմիական զենքեր են օգտագործել Գազայի գոտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 04:16 Asia/Tehran
  • Իսրայելի բանակը քիմիական արգելված զենք է օգտագործել Գազայում

Ֆեթր տոնի առաջին օրը, Իսրայելի բանակայինները արգելված քիմիական զենքեր են օգտագործել Գազայի գոտում:

Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հինգշաբթի առավոտյան, «Ալ-Շաֆա» հիվանդանոցում, նահատակների զննումից հետո, Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նահատակները թունավոր գազ են շնչել:

Հաղորդման համաձայն, պաղեստինցիները Հաագայի միջազգային դատարանից պահանջել են հետաքննություն անցկացնել Իսրայելի կողմից արգելված զենքերի օգտագործման կապակցությամբ:

Հարձակումների վիրավորները փոխադրվում են Գազայի գոտու հիվանդանոցներ, որտեղ դեղորայքի խիստ պակաս են դիմագրավում, նաև առկա է կորոնավիրուսի տարածման վտանգը:

Գազայ առողջապահության տարածած հաղորդագրության համաձայն, Գազայի գոտու դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով վիրավորվել են 388 խաղաղ բնակիչներ, այդ թվում 115 երեխաներ և 50 կանայք: