Տասնյակ հազարավոր պաղեստինցի աղոթարարներ Ալ-Աղսա մզկիթում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140800-Տասնյակ_հազարավոր_պաղեստինցի_աղոթարարներ_Ալ_Աղսա_մզկիթում
Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից կիրառված սահմանակփակություններին տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյան աղոթք են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 13:49 Asia/Tehran
  • Տասնյակ հազարավոր պաղեստինցի աղոթարարներ Ալ-Աղսա մզկիթում

Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից կիրառված սահմանակփակություններին տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյան աղոթք են անցկացրել:

Ուրբաթ օրը, չնայած Ղոդս քաղաքում տիրող լարված վիճակին ու Սիոնիստական ռեժիմի բանակի պարբերական հարձակումներին օկուպացված տարածքների տարբեր շրջաններից տասնյակ հազարավոր պաղեստինցիներ եկել հասել են Ալ-Աղսա մզկիթ և այս վայրում առավել շուքով անցկացրել են ուրբաթօրյա աղոթքը:

Նախքան ուրբաթօրյա աղոթքը պաղեստինցիները հավաքվել են Ալ-Աղսա մզկիթի դիմաց ու կարգախոսներ են վանկարկել Ղոդսի ու Գազայի վրա Սիոնիստների հարձակումների դեմ: 

Պաղեստինցիների Ալ-Աղսա մզկիթ մտնելու պահին սիոնիստ զորայինները բախվել են տասնյակ երիտասարդների հետ:

Պաղեստինյան դիմադրության և Սիոնիստական ​​ռեժիմի բախումների նոր փուլը սկսվել է երկուշաբթի օրը՝ Թել Ավիվին դիմադրության կողմից հայտարարված վերջնաժամկետի ավարտից հետո, Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում ռեժիմի ագրեսիան դադարեցնելու համատեքստում: Բախումները օրըստօրե սաստկանում են: