Իսրայելի ավիահարվածների հետևանքով, Գազայի հատվածում սպանվել են մի ընտանիքի յոթ անդամները
Սիոնիստական մանկասպան ռեժիմը Գազայի արևմուտքում ռմբակոծել է մի տուն, որի հետևանքով զոհվել են ընտանիքի յոթ անդամներ, այդ թվում՝ հինգ երեխա և երկու կին:
Շաբաթ առավոտյան, սիոնիստական բանակի կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածի Ալ-Շաթի փախստականների ճամբարում գտնվող Աբու Հութաբի տունը, որի հետևանքով սպանվել են ընտանիքի յոթ անդամներ:
Պաղեստինյան աղբյուրների հաղորդմամբ, իսրայելական բանակի նավերը հարձակվել են Գազայի նավահանգստի վրա:
Վերջին օրերին Գազայի հատվածի և Պաղեստինի սահմանին լարվածությունն աճել է: Դիմադրության ուժերը հրթիռակոծում են Իսրայելի տարածքն իսկ Սիոնսիտական օկուպացիոն ռեժիմը ռմբակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը:
Գազայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, Իսրայելի ռեժիմի իրականացրած հարձակումների արդյունքում նահատակվել է 126 մարդ, այդ թվում՝ 31 երեխա և 20 կին, ևս 900-ը վիրավորվել են: