Հրթիռային հարձակում՝ Իսրայելի ավիաբազաներից մեկի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140832-Հրթիռային_հարձակում_Իսրայելի_ավիաբազաներից_մեկի_դեմ
Դիմադրության ուժերը Գազայի հատվածից հրթիռակոծել են իսրայելական ավիաբազան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2021 04:33 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում՝ Իսրայելի ավիաբազաներից մեկի դեմ

Դիմադրության ուժերը Գազայի հատվածից հրթիռակոծել են իսրայելական ավիաբազան:

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նահատակ Էզզեդդին ալ Ղասեմի գումարտակները շաբաթ առավոտյան հայտարարել են, որ բռնագրավված տարածքներում տեղակայված իսրայելական   «Հաթսրիմ» ավիաբազան հրթիռակոծվել է մի քանի հրթիռներով:

Գումարտակը հայտարարել է, որ Պաղեստինի կենտրոնական Աշդոդ քաղաքի ուղղությամբ նույնպես իրականացվել են հրթիռային հարձակումներ:  

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը ՝ «Ղոդս» գումարտակը նույնպես հայտարարել է, որ վերսկսվել են հրթիռային հարձակումները Պաղեստինի Ասքալան և Սդերոտ քաղաքների վրա:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի կործանիչները  հերթական անգամ ռմբակոծել են Գազայի հատվածը: