Գազայի հատվածի ռմբակոծության վեցերորդ օրը նահատակների թիվը հասել է 139-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140860-Գազայի_հատվածի_ռմբակոծության_վեցերորդ_օրը_նահատակների_թիվը_հասել_է_139_ի
Գազայի քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռմբակոծության սկզբից ի վեր նահատակվել է 139 պաղեստինցի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2021 12:56 Asia/Tehran

Գազայի քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռմբակոծության սկզբից ի վեր նահատակվել է 139 պաղեստինցի:

«Ալ Ջազիրա»  հեռուստաընկերությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Գազայի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության հայտարարության համաձայն, 139 պաղեստինցի նահատակներից 39-ը երեխաներ են:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ առնվազն 950 մարդ է վիրավորվել  Գազայի հատվածի վրա Իսրայելի  հարձակումների հետևանքով:

Ռամազան բարեբաստիկ ամսի սկզբից բռնագրավված Ղոդսում և Պաղեստինի այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել սիոնիստների և պաղեստինցի ցուցարարների ու աղոթարարների միջև:

Պաղեստինյան դիմադրության ուժերի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև բախումների նոր փուլը սկսվեց երկուշաբթի օրը  Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դադարեցնելու վերջնաժամկետի ավարտից հետո և   ամեն օր ավելի է ուժգնանում: