Իսրայելը թունավոր գազ է կիրառում Գազայի բնակիչների դեմ
Գազայի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ Իսրայելի ռեժիմը ժողովրդի դեմ օգտագործում է թունավոր գազ, և այտ տեղեկությունը ձեռք է բերվել որոշ մարմինների զննման արդյունքում:
Շաբաթ օրը Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղադրան ասել է, որ Սիոնիստական ռեժիմը կանխում է դեղերի ու բժշկական սարքավորումների մուտքը Գազայի հատված:
Աշրաֆ ալ-Ղադրան ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կավելանա: Նա աշխարհին կոչ է արել լուրջ գործողություններ ձեռնարկել ՝ կանխելու այս ռեժիմի ագրեսիան:
Sky News Arabic-ը, մեջբերելով Գազայի հիվանդանոցի աղբյուրները, նշել է, որ սիոնիստական հարձակումների արդյունքում մի շարք պաղեստինցիների նահատակության պատճառը եղել է թունավոր գազ շնչելը:
Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմը սկսվեց անցած երկուշաբթի: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ռմբակոծության սկզբից ի վեր զոհվել է 139 պաղեստինցի, այդ թվում 39 երեխա և 22 կին: Վիրավորվել է առնվազն 950 մարդ: