Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիների դեմ ֆոսֆորային ռումբ է կիրառել
Պաղեստինի արտգործնախարարությունը, քննադատելով Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի դիվերսիան, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը ռազմական հանցագործություններ է իրականացրել և նույնիսկ ֆոսֆորային ռումբեր է կիրառել Գազայի հատվածի բնակիչների դեմ:
Պաղեստինի ինքնավարության պետական դեպարտամենտը երկուշաբթի օրը հայտարարություն տարածելով, դատապարտել է Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի դիրքորոշումը, նշելով, որ դա հակասում է նախագահ Ջո Բայդենի քաղաքական հռետորաբանությանը:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Հորդանան գետի Արևմտյան ափում, Ղոդսում և Գազայի հատվածում նշել է, որ Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ օգտագործել է տարբեր առաջադեմ զենքեր, ներառյալ ֆոսֆորային ռումբեր:
Հայտարարությունը դատապարտում է Հորդանան գետի Արևմտյան ափում և Ղոդսում զինամթերքի օգտագործումը պաղեստինցիների դեմ, երիտասարդ ցուցարարների դիտավորյալ թիրախավորումը և սիոնիստ ավանաբնակների գործողությունները պաղեստինցիների դեմ: