Մեկնաբանություն- Իսրայելի ոճրագործությունների նկատմամբ Անվտանգության խորհրդի պասիվ և մահաբեր լռությունը
Գազայում Սիոնիստական ռեժիմի հարձակումների սաստկանալու մասին Անվտանգության խորհրդի ապարդյուն նիստի ավարտը Գազայի վիճակի մասին դառն ու ցավալի լուրերի մի մասն է:
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման ընթացքում նահատակվել է ավելի քան 200 պաղեստինցի, այդ թվում 58 երեխաներ և 34 կանայք:
Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության տնօրեն՝ Հելեն Փեթերսոնը նշել է, որ Գազայի գոտու ամենամեծ խնդիրն այն է, որ սիոնիստների հարձակումների պատճառով անհնար է դարձել դեղորայքի փոխադրումը և պարզ չէ, թե Գազայի բժշկական ու առողջապահական համակարգը որքան կարող է դիմանալ Իսրայելի ռմբակոծումներին:
Սիոնիստական ռեժիմն անգամ չի խուսափել լրատվական գործակալությունների գրասենյակների դեմ հարձակումից:
Գազայում Ալ-Ջալա շենքի դեմ հարձակումը, որտեղ գտնվում էին միջազգային ԶԼՄ-երի գործակալությունները, կատարվել է բռնագրավված Պաղեստինում ոճրագործությունները քողարկելու և խոսքի ազատությունն արգելելու նպատակով:
Գազայի գոտու և Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ հարձակումների նոր փուլում Սիոնիստական ռեժիմն օգտագործել է ամերիկյան կործանիչ ռումբեր: Նեթանյահուն ևս գոհունակություն է հայտնել Գազայի դեմ հարձակումների նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորության կապակցությամբ:
Սակայն հարց է առաջանում, թե ՄԱԿ-ն ու Անվտանգության խորհուրդը ինչ քայլ են ձեռնարկել այս ոճրագործությունների դադարեցման ուղղությամբ: Կասկած չկա, որ Գազայում Իսրայելի գործողությունները ռազմական ոճրագործություն են մարդկության դեմ: Նման իրավիճակում ՄԱԿ-ից պահանջվում է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում հետաքննիչ հանձնախումբ կյանքի կոչել Իսրայելի ոճրագործությունների կապակցությամբ: Մարդու իրավունքների կառույցները, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատը ցանկացած պատրվակով նիստ են գումարում ԱՄՆ-ի Իսրայելի զոռբայություններին ընդդիմացող երկրների դեմ բանաձև վավերացնելու համար, սակայն պատրաստ չեն Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների թեմայով հետաքննություն անցկացնել:
Կիրակի օրը, պատասխանելով այն հարցին, թե Անվտանգության խորհուրդը ինչու է լռում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ՝ Մաջիդ Թախթռավանչին ասել է.«Պատասխանը պարզ է: ԱՄՆ-ը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, թե դեմոկրատականների և թե հանրապետականների օրոք, համակարգված կերպով հովանավորել է Իսրայելի ռեժիմին Անվտանգության խորհրդի քայլերի դիմաց և մինչ օրս վետո է արել Իսրայելի դեմ Անվտանգության խորհրդի 44 բանաձևերի նախատեքստը:
իրականում ավելի քան յոթ տասնամյակ քաղաքական լռությունն ու պասիվությունը Իսրայելի ոճրագործ ռեժիմին ազատել են ցանկացած պատասխանից և պատժից:
Հակադարձելով այդ անտարբերությանը, անցած օրը, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասված է.«Սիոնիստական ռեժիմի ագրեսիան օրինականացնելու համար երկիմաստ հայտարարությունների հրապարակումը, այդ հանցագործությունների կրկնվելու հիմնական պատճառն է»:
Վերջում հարկ է նշել, որ Պաղեստինի հարցը չի լուծվի առանց արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների խստորեն կիրառման: Չնայած Իսրայելի հանցավոր և ահաբեկչական ռեժիմի 70-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ սիոնիստները հասկանում են միայն դիմադրության լեզուն: