Ի պաշտպանությունը Գազայի ու Ղոդսի, Պաղեստինի բոլոր քաղաքները գործադուլ են հայտարարել
Հորդանանի արևմտյան ափին գտնվող քաղաքներում և 1948թ. օկուպացված շրջաններում, երեքշաբթի առավոտյան պաղեստինցիների պաշտպանության ու Գազայի ու Ղոդսի ժողովրդին զորակցության նպատակով գործադուլ է հայտարարվել:
Ըստ «Պաղեստին ալյոմ» կայքի հաղորդման, Հորդանան գետի արևմտյան ափի և 1948թ. բռնագրավված տարածքների քաղաքներում սկսվել է համազգային գործադուլ, և պաղեստինցիները դադարել են աշխատել ի պաշտպանություն Երուսաղեմի և Գազայի բնակիչների: Նրանք դատապարտել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները:
Առևտրական և ուսումնական բոլոր աշխատանքները, դպրոցները, համալսարանները և Պաղեստինի բանկերը մասնակցել են այս գործադուլին: Այս արշավը սկսվել է դիմադրության առաջնորդների ղեկավարների հրավերով՝ «Գործադուլ ծովից դեպի գետ» կարգախոսով:
Սիոնիստական «Եդիոթ Ահարոնոթ» օրաթերթը գրել է.«Կնխատեսվում է, որ ավտոբուսների վարորդների գործադուլով մեծ խառնաշփոթ ու քաոս սկսվի 1948թ. օկուպացված տարածքներում»:
Արդեն 9-րդ օրն է ինչ Սիոնիստական ռեժիմը շարունակում է իր վայրենաբարո ագրեսիան Գազայի հատվածի դեմ և թիրախ է դարձնում ոչ ռազմական ենթակառույցները: Վերջին տվյալների համաձայն մինչ այժմ Գազայում նահատակվել է 220 մարդ, որոնցից 61 երեխաներ են: Վիրավորների թիվը կազմում է 5600 մարդ: