Իրաքում հարձակում է տեղի ունեցել ամերիկյան ռազմական ավտոշարասյան վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141096-Իրաքում_հարձակում_է_տեղի_ունեցել_ամերիկյան_ռազմական_ավտոշարասյան_վրա
Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են այդ երկրի տարածքում ամերիկյան ռազմական ավտոշարասյան դեմ իրականացված հարձակման մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 19, 2021 04:25 Asia/Tehran
  • Իրաքում հարձակում է տեղի ունեցել ամերիկյան ռազմական ավտոշարասյան վրա

Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են այդ երկրի տարածքում ամերիկյան ռազմական ավտոշարասյան դեմ իրականացված հարձակման մասին:

Ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Դիվանիե նահանգում, ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունի միջոցով:

Հաղորդումների համաձայն, պայթյունի հետևանքով զոհեր չկան:

Իսկ մեկ ժամ  առաջ, ամերիկյան ռազմական մեկ այլ շարասյան դեմ  հարձակում է տեղի ունեցել Նասիրա նահանգում: Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը

Վերջին ամիսներին, Իրաքի տարբեր ռազմական հենակետերում տեղակայված ամերիկյան զորուժի համար օժանդակ սարքավորումներ տեղափոխող ավտոշարասյունները բազմաթիվ հարձակումների են ենթարկվել  ճանապարհի եզրին տեղադրված ռումբերով: Ամերիկյան ռազմական ավտոշարասյուններն Իրաք են մտնում  արևմուտքում՝ սիրիական սահմանից, հարավում՝ Քուվեյթի:

Իրաքի մեծ թվով քաղաքացիներ և քաղաքական խմբեր պահանջում են այդ երկրից դուրս բերել ամերիկյան ահաբեկչական ուժերը, իսկ  խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման ծրագիրը: