Իսրայելը ռմբակոծել է Գազայի հատվածի հարավը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141098-Իսրայելը_ռմբակոծել_է_Գազայի_հատվածի_հարավը
Սիոնիստական ռեժիմի կործանիչները երեքշաբթի գիշեր ավելի քան 50 անգամ ռմբակոծել են Գազայի հարավային հատվածի Ռաֆահ քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 04:29 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի կործանիչները երեքշաբթի գիշեր ավելի քան 50 անգամ ռմբակոծել են Գազայի հարավային հատվածի Ռաֆահ քաղաքը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս տարածքներում թիրախավորվել են բնակելի տարածքների մեծ մասը և գյուղատնտեսական նշանակության հողերը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումների արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի, ևս ութը վիրավորվել են:

Տարբեր սոցիալական ցանցերում տեղադրված պատկերները ցույց են տալիս, որ Թել Ավիվը նույնպես կրկին հրթիռակոծվել է Դիմադրության ուժերի կողմից:

ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ» -ը մոտ 12 հազար հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ », - երեքշաբթի երեկոյան հայտարարել է ռեժիմի բանակի խոսնակ Ավիխայ Ադրեյը:

Նա  հավելել է, որ հրթիռները, որոնք  այս պատերազմում արձակվել  են Իսրայելի ուղղությամբ, թվաքանակով աննախադեպ են եղել ռեժիմի պատմության մեջ: