Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին
Ելույթ ունենալով թուրքական հեռուստաալիքի եթերում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահի հետ կքննարկի երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում նման լարվածություն երբեք չի եղել։
Նա TRT Haber հեռուստաալիքի եթերում ասել է, որ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել այդ լարվածության պատճառները:
«Ես կհարցնեմ՝ ինչու են մեր հարաբերություններն այդքան լարված դարձել», - ասել է Էրդողանը և ավելացրել` Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում նման լարվածություն չի եղել ո՛չ Դոնալդ Թրամփի, ո՛չ դեմոկրատական կուսակցությունից նախագահ ընտրված մյուս ղեկավարների օրոք:
«Նա, ով փորձում է ճնշում գործադրել մեզ վրա, կկորցնի մեր բարեկամությունը, մենք ինչ-որ գյուղ չենք, մենք Թուրքիայի Հանրապետությունն ենք», - ամփոփել է Էրդողանը։
Էրդողանի ու Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio