Սիրիայում սպանվել է ամերիկացի զինծառայող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143052-Սիրիայում_սպանվել_է_ամերիկացի_զինծառայող
ԱՄՆ զինված ուժերը հաստատել են, որ Սիրիայի Ալ-Թանֆ բազայում ամերիկացի զինվոր է սպանվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2021 08:33 Asia/Tehran
  • Սիրիայում սպանվել է ամերիկացի զինծառայող

ԱՄՆ զինված ուժերը հաստատել են, որ Սիրիայի Ալ-Թանֆ բազայում ամերիկացի զինվոր է սպանվել:

Ըստ Ալ-Մայադինի հաղորդման; ԱՄՆ-ի զինված ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ զոհված զինծառայողի մարմինը տեղափոխվել է իր հայրենիք և միջադեպի պատճառները պարզվում են:

Միևնույն ժամանակ, Սիրիայի ռազմական դատախազությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ԱՄն-ն Սիրիայում  վարժանքներ է անցկացնում ահաբեկիչների համար և միջազգային իրավունքի համաձայն, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքների օկուպացիան և  ռազմաբազաների տեղակայումը միջազգային իրավունքի  բացահայտ խախտում է: 

Սիրիայի պաշտոնատար անձինք բազմիցս շեշտել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի գործողություններն օկուպացիա  են: