Սիրիայում սպանվել է ամերիկացի զինծառայող
Հունիս 12, 2021 08:33 Asia/Tehran
ԱՄՆ զինված ուժերը հաստատել են, որ Սիրիայի Ալ-Թանֆ բազայում ամերիկացի զինվոր է սպանվել:
Ըստ Ալ-Մայադինի հաղորդման; ԱՄՆ-ի զինված ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ զոհված զինծառայողի մարմինը տեղափոխվել է իր հայրենիք և միջադեպի պատճառները պարզվում են:
Միևնույն ժամանակ, Սիրիայի ռազմական դատախազությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ԱՄն-ն Սիրիայում վարժանքներ է անցկացնում ահաբեկիչների համար և միջազգային իրավունքի համաձայն, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքների օկուպացիան և ռազմաբազաների տեղակայումը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Սիրիայի պաշտոնատար անձինք բազմիցս շեշտել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի գործողություններն օկուպացիա են:
Պիտակ