Գազայի մոտակայքում Իսրայելն ավելացրել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիվը
Վախենալով «Դրոշի երթի» օրը Դիմադրության խմբերի հավանական գործողություններից, իսրայելական բանակը Գազայի հատվածի մերձակայքում ավելացրել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիվը:
«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի կաբինետը, որը դեռ մեկ օր է սկսել իր աշխատանքը, երեքշաբթի օրը հաստատել է բռնագրավված Երուսաղեմում «Դրոշի երթ» սադրիչ քայլերթի անցկացումը:
Սիոնիստական ռասիստական կազմակերպությունների և ծայրահեղական ավանաբնակների կողմից կազմակերպված երթի ընթացքում, մասնակցիները հավաքվելու են բռնագրավված Երուսաղեմի փողոցներում և ծածանելու են իսրայելական կեղծ ռեժիմի դրոշը, ընդգծելով պաղեստինցիների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Պաղեստինում ազգային շարժումներին հետևող կոմիտեն և Համաս շարժումը նույնպես կոչ են արել «Դրոշի երթի» հետ միաժամանակ, կազմակերպել պաղեստինյան ինթիֆադա: