Բաղդադում ԱՄՆ-ի ռազմաբազան ԱԹՍ-երով հարձակման թիրախ է դարձել
Հունիս 15, 2021 13:14 Asia/Tehran
Անվտանգության մի աղբյուր հայտնել է, որ անօդաչու ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից արևմուտք գտնվող ԱՄՆ ռազմաբազան:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անվտանգության աղբյուրը հայտնել է, որ ԱԹՍ-ները թիրախ են դարձրել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան:
Հարձակմա հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, սակայն ռազմաբազան նյութական վնասներ է կրել:
Հաղորդման համաձայն, այդ հենակետում տեղակայված են ԱՄՆ-ի զորքերը և Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի այլ ուժեր:
Պիտակ