Սիրիայի Դեյր Էլ-Զորում ամերիկյան կոալիցիան օդային հարձակում է իրականացրել
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ի զորայինները հարձակվել են Սիրիայի Դեյր Էլ-Զորում գտնվող մի տարածքի վրա և ձերբակալել են մի խումբ խաղաղ քաղաքացիների:
Ինչպես հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հինգշաբթի օրը օդային հարձակում են իրականացրել Սիրիայի Դեյր Էլ-Զորի արվարձանում գտնվող Ալ-Շահիլ քաղաքի կենտրոնական հատվածում: Նրանք հարձակվելով այդ տարածքի բնակելի շենքերի վրա, ձերբակալել են մի խումբ սիրիացիների ու նրանց տեղափոխել անհայտ վայր:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող դեմոկրատական ուժերը որոշ ժամանակ է, որ վարում են պարտադիր զինվորական ծառայության ընդունելու քաղաքականություն:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ նախքան օդային հարձակումների իրականացումը, ամերիկյան կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Ալ-Շահիլ քաղաքի անցուղիները:
ԱՄՆ-ի զինծառայողները և նրանց կողմից հովանավորվող ահաբեկչական տարրերը երկար ժամանակ է, որ անօրինական կերպով տեղակայվել են Սիրիայի հյուսիսային ու արևելյան հատվածներում և գործողություններ են իրականացնում այդ շրջանների բնակիչների դեմ: