Հալեպը մարդասիրական աղետի եզրին է. ԿԽՄԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14356-Հալեպը_մարդասիրական_աղետի_եզրին_է._ԿԽՄԿ
Հալեպը մարդասիրական աղետի եզրին է՝ քաղաքի շուրջ մարտական գործողությունների սրման պատճառով: Այդ մասին հաղորդվում է հինգշաբթի օրը հրապարակված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 13:08 Asia/Tehran
  • Հալեպը մարդասիրական աղետի եզրին է. ԿԽՄԿ

Հալեպը մարդասիրական աղետի եզրին է՝ քաղաքի շուրջ մարտական գործողությունների սրման պատճառով: Այդ մասին հաղորդվում է հինգշաբթի օրը հրապարակված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը։

«Քաղաքի զգալի հատվածներ ոչնչացվել են, ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են, ինչի հետևանքով բնակիչներն ամիսներով մնում են առանց ջրի և էլեկտրականության: Բռնության սրումն առանց անհրաժեշտ օգնություն ստանալու հնարավորության մահվան վտանգի է ենթարկում միլիոնավոր մարդկանց, որոնցից շատերը նախկինում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից և ապրում են շփման գծի մոտակայքում»,- ասված է հայտարարությունում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադրություն է հրավիրել նաև «Ալ-Քուդս» հիվանդանոցի ուղղությամբ գնդակոծությանը և կոչ է արել խնայել խաղաղ բնակիչներին, չհարձակվել հիվանդանոցների վրա՝ նախազգուշացնելով, որ այլապես Հալեպը կհայտնվի մարդասիրական աղետի շեմին։

tert.am

28/4/2016