Եմենի բանակը խոցել է ամերիկյան ԱԹՍ
Եմենական աղբյուրները հայտնում են Մաարիբ նահանգում ամերիկյան հարձակողական ԱԹՍ-ի կործանման մասին:
Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարիհը երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ այդ երկրի բանակը, Սարվա քաղաքի ալ-Մաշջա շրջանի երկնքում ամերիկյան Eagle տեսակի հարձակողական ԱԹՍ-ն խոցելու համար, կիրառել է «երկիր-օդ» հրթիռ:
Նշվում է, որ նախքան կործանվելը, ամերիկյան անօդաչու թռչող սարքը պատրաստվում էր հարձակում իրականացնել եմենական ուժերի դիրքերի դեմ:
Չնայած Սաուդյան Արաբիայի կողմից շրջափակման մեջ գտնվելուն, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների պաշտպանական հզորությունն օրեցօր ավելանում է: Սաուդյան կոալիցիայի կողմից Եմեն ներխուժելուց հետո, այդ երկրի Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները ոչնչացրել են ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և նրանց դաշնակիցների տասնյակ լրտեսական անօդաչու թռչող սարքեր: