Լիբանանի «Հեզբոլլահը» արձագանքել է Դիմադրության հետմկապված կայքերը փակելու ԱՄՆ-ի քայլին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144054-Լիբանանի_Հեզբոլլահը_արձագանքել_է_Դիմադրության_հետմկապված_կայքերը_փակելու_ԱՄՆ_ի_քայլին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Դիմադրության շարժման կապված որոշ լրատվական կայքերի փակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 12:40 Asia/Tehran
  • Լիբանանի «Հեզբոլլահը» արձագանքել է Դիմադրության հետմկապված կայքերը փակելու ԱՄՆ-ի քայլին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Դիմադրության շարժման կապված որոշ լրատվական կայքերի փակմանը:

Հինգշաբթի օրը «Ալ-Մանար» լրատվական ցանցի հաղորդման համաձայն, «Հեզբոլլահի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մոհամադ Աֆիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քայլը հանցագործություն է և վկայում է ազատությունը ճնշելու Վաշինգտոնի քաղաքականության մասին:

Աֆիֆը հավելել է, որ դրանով ԱՄՆ-ը մտադիր է թաքցնել իր և դաշնակիցների հանցագործությունների իրողությունը տարածաշրջանի ճնշված ազգերի, հատկապես Պաղեստինի և Եմենի ժողովրդի նկատմամբ:

Նա ընդգծել է, որ «Հեզբոլլահը» սատարում է այս լրատվական կայքերին և կոչ է անում համերաշխության արշավ իրականացնել նրանց հետ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց մարդկային և ազնիվ առաքելությունը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը անհասանելի է դարձրել դիմադրության ցանցերն ու լրատվամիջոցները: