Լիբանանի «Հեզբոլլահը» արձագանքել է Դիմադրության հետմկապված կայքերը փակելու ԱՄՆ-ի քայլին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Դիմադրության շարժման կապված որոշ լրատվական կայքերի փակմանը:
Հինգշաբթի օրը «Ալ-Մանար» լրատվական ցանցի հաղորդման համաձայն, «Հեզբոլլահի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մոհամադ Աֆիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քայլը հանցագործություն է և վկայում է ազատությունը ճնշելու Վաշինգտոնի քաղաքականության մասին:
Աֆիֆը հավելել է, որ դրանով ԱՄՆ-ը մտադիր է թաքցնել իր և դաշնակիցների հանցագործությունների իրողությունը տարածաշրջանի ճնշված ազգերի, հատկապես Պաղեստինի և Եմենի ժողովրդի նկատմամբ:
Նա ընդգծել է, որ «Հեզբոլլահը» սատարում է այս լրատվական կայքերին և կոչ է անում համերաշխության արշավ իրականացնել նրանց հետ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց մարդկային և ազնիվ առաքելությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը անհասանելի է դարձրել դիմադրության ցանցերն ու լրատվամիջոցները: