Բաղդադն ԱՄՆ-ի ավիահարձակումը որակել է որպես Իրաքի ազգային ինքնիշխանության խախտում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144390-Բաղդադն_ԱՄՆ_ի_ավիահարձակումը_որակել_է_որպես_Իրաքի_ազգային_ինքնիշխանության_խախտում
Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանին ամերիկյան կործանիչների հարձակումը Հաշդ ալ-Շաբի ուժերի դիրքերի վրա, այն որակելով որպես Իրաքի ազգային ինքնիշխանության խախտում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 29, 2021 04:44 Asia/Tehran
  • Բաղդադն ԱՄՆ-ի ավիահարձակումը որակել է որպես Իրաքի ազգային ինքնիշխանության խախտում

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանին ամերիկյան կործանիչների հարձակումը Հաշդ ալ-Շաբի ուժերի դիրքերի վրա, այն որակելով որպես Իրաքի ազգային ինքնիշխանության խախտում:

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ ալ-Սահաֆին երկուշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունն ԱՄՆ-ի հարձակումը համարում է միջազգային իրավունքի և կոնվենցիաների խախտում:

Ալ-Սահաֆին հավելել է, որ Իրաքը դեմ է իր տարածքը որևէ հակամարտության կամ   համար օգտագործելուն:

Նա նշել է, որ Բաղդադը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ, որպեսզի կանխի ցանկացած հակամարտություն, որը կարող է վտանգել իր  անվտանգությունն ու կայունությունը:

Ամերիկյան ործանիչները երկուշաբթի առավոտյան Սիրիայի հետ Իրաքի սահմանին թիրախավորել են  Հաշդ ալ-Շաբիի երեք դիրքերը, սպանելով չորս իրաքցի զինվորի:

Պենտագոնը, ստանձնելով հարձակման պատասխանատվությունը, հայտարարել է, որ այդ երկրի բանակի կործանիչները, Ջո Բայդենի հրամանով ավիահարվածներ են իրականացրել Սիրիա-Իրաք սահմանին գտնվող Բոքմալ շրջանում: