Սիրիայում ԱՄՆ ռազմակայանի դեմ իրականացված հրթիռային հարձակումը մեծ վնասներ է հասցրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144560-Սիրիայում_ԱՄՆ_ռազմակայանի_դեմ_իրականացված_հրթիռային_հարձակումը_մեծ_վնասներ_է_հասցրել
Ռուսական մի կայք, վկայակոչելով հրապարակված մի շարք պատկերներ, հաղորդել է անհայտ անձանց կողմից Սիրիայում ԱՄՆ ռազմակայանի դեմ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով գրանցված մեծ վնասների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2021 05:05 Asia/Tehran
  •  Սիրիայում ԱՄՆ ռազմակայանի դեմ իրականացված հրթիռային հարձակումը մեծ վնասներ է հասցրել

Ռուսական մի կայք, վկայակոչելով հրապարակված մի շարք պատկերներ, հաղորդել է անհայտ անձանց կողմից Սիրիայում ԱՄՆ ռազմակայանի դեմ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով գրանցված մեծ վնասների մասին:

Ռուսական SouthFront կայքը հաղորդել է, որ երկուշաբթի օրը, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Օմար նավթահանքին հարակից ամերիկյան ռազմաբազայի դեմ  հրթիռային հարձակումները մեծ վնասներ են պատճառել:

Ըստ այս հաղորդման, կայքը գրել է, որ հարձակումները պատասխան են Իրաք-Սիրիա սահմանին ԱՄՆ-ի իրականացրած հարձակումներին:

Անցյալ երկուշաբթի առավոտյան ամերիկյան կործանիչները ռմբակոծել էին Սիրիայի հետ սահմանին գտնվող Իրաքի Հաշդ ալ-Շաբի կազմակերպության 14-րդ բրիգադի աջակցության բազան և նյութատեխնիկական բազան ՝ սպանելով չորս իրաքցի զինվորի:

Պենտագոնը հայտնում է, որ հարձակումն իրականացվել է  Ջո Բայդենի հրամանով: