Ամերիկացի զինվորականները շարունակում են գողանալ Սիրիայի նավթն ու ցորենը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145476-Ամերիկացի_զինվորականները_շարունակում_են_գողանալ_Սիրիայի_նավթն_ու_ցորենը
Ամերիկացի զինվորականները,որ Սիրիայի տարածքի որոշ հատվածներ բռնազավթելուց հետո ,սկսեցին կողոպտել այդ երկրի ցորենն ու նավթը, շարունակում են գողանալ սիրիացիների ռազմավարական նշանակության արտադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2021 03:54 Asia/Tehran
  • Ամերիկացի զինվորականները շարունակում են գողանալ Սիրիայի նավթն ու ցորենը

Ամերիկացի զինվորականները,որ Սիրիայի տարածքի որոշ հատվածներ բռնազավթելուց հետո ,սկսեցին կողոպտել այդ երկրի ցորենն ու նավթը, շարունակում են գողանալ սիրիացիների ռազմավարական նշանակության արտադրանքները:

Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալ-Իրաբիա արվարձանում գտնվող Սովեյդիա գյուղի տեղական աղբյուրները հաղորդել են,որ ամերիկացի զավթիչները կիրակի երեկոյան Թել Ալոյի սիլոսներից գողացված ցորեն փոխադրող  24 բեռնատարներից բաղկացած շարասյունը մի քանի տանկերների ուղեկցությամբ Սիրիայի Ալ-Վալիդ անօրինական անցուղին կտրելով շարժվեց դեպի հյուսիսային Իրաք: 

Չորս օր առաջ ամերիկացի օկուպանտ ուժերը շաքար փոխադրող 44 մեքենաներ և մի քանի տանկեր դուրս են բերել Սիրիայից: 

ԱՄՆ-ի օկուպանտ զինվորականները վերջին ամիսներին շարունակել են   գողանալ Սիրիայի  սննդի պաշարները և այդ քայլերը կատարվել են    Սիրիայի սահմանային կետերում, այդ երկրի  դեմոկրատական ուժերի հետ համաձայնեցված: