Հուլիս 31, 2021 12:46 Asia/Tehran
  • Իսրայելական նավը թիրախավորվել է Օմանի ջրերից դուրս

Օմանը հայտնել է, որ իսրայելական նավի վրա վերջին հարձակումը տեղի է ունեցել երկրի տարածքային ջրերից դուրս:

Օմանի կառավարությունը հերքել է իր  ջրերում իսրայելական նավի վրա հարձակման վերաբերյալ հայտարարությունները, հավելելով, որ երկրի ռազմածովային ուժերն այդ նպատակով նավ են ուղարկել դեպքի վայր, և հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ հարձակումը տեղի է ունեցել Օմանի ջրային սահմաններից դուրս: 

Այս հայտարարությունից հետո, իսրայելական բանակի ռադիոն հաղորդել է, որ   Օմանի ափերի մոտ հարձակման ենթարկված նավը պատկանում է Ճապոնիային և շահագործվում է իսրայելական ընկերության կողմից: Հաղորդման համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է առևտրական նավի անձնակազմի երկու անդամ: 

Պիտակ