Դիմադրության խմբեր. Բազմաթիվ ճակատներ բացելը օկուպացիային վերջ դնելու ամենակարճ ճանապարհն է
Տարածաշրջանի դիմադրության խմբերը հանդես են եկել առանձին հայտարարություններով՝ իրենց աջակցությունը հայտնելով Լիբանանի տարածքում Իսրայելի վերջին ագրեսիային Հեզբոլլահի կողմից վճռական արձագանքին և օկուպանտ ռեժիմի գործողություններին հակազդելու անհրաժեշտությանը:
Պաղեստինյան դիմադրության կոմիտեների տեղեկատվական գրասենյակի ղեկավար Աբու Մուջահիդը շնորհավորել է Հեզբոլլահին` Իսրայելի՝ Լիբանան ներխուժման փորձին վճռական արձագանքի համար, հավելելով.«Գրավյալ տարածքների ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման արձակելով, Հեզբոլլահը շոկի մատնեց Սիոնիստական ռեժիմին ինչի հետևանքով էլ ռեժիմը նահանջում է անվտանգության և ռազմական մակարդակներում»:
Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումնը նույնպես շնորհավորել է Լիբանանի իսլամական դիմադրությանը Լիբանանի դեմ սիոնիստների հարձակումներին պատասխան հարված տալու կապակցությամբ, հայտարարելով.«Պաղեստինում և ամբողջ տարածաշրջանում սիոնիստական նախագծին դիմակայելու միակ միջոցը դիմադրությունն է»:
Ի պատասխան Իսրայելի երեկվա օդային հարձակման, Լիբանանի Հեզբոլլահը ուրբաթ առավոտյան 122 մմ տրամաչափի տասնյակ արկեր է արձակել Ալ-Ջալիլ շրջանում օկուպացված տարածքից հյուսիս ընկած շրջանների վրա: