Թալիբները զգուշացրել են ԱՄՆ -ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149388-Թալիբները_զգուշացրել_են_ԱՄՆ_ին
«Թալիբան» շարժման ներկայացուցիչն ԱՄՆ -ին ղզգուշացրել է չփորձել շարունակել իր ներկայությունն Աֆղանստանում կամ զորքերը վերադարձնել այդ երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2021 04:32 Asia/Tehran
  • Թալիբները զգուշացրել են ԱՄՆ -ին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչն ԱՄՆ -ին ղզգուշացրել է չփորձել շարունակել իր ներկայությունն Աֆղանստանում կամ զորքերը վերադարձնել այդ երկիր:

«Ամերիկյան զորքերը պետք է հեռանան Աֆղանստանից, հատկապես վերջին օրերի ոճրագործությունների ֆոնին: Հակառակ դեպքում նրանք կարժանանան  թալիբների կոշտ արձագանքին»,-«Ալ-Ալամին» ասել է Զաբիուլլահ Մոջահեդը:

Վերջերս Քաբուլի օդանավակայանի մերձակայքում  իրականացված ավիահարձակումների հետևանքով  զոհվել կամ  վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Աֆղանստանում այս հարձակումների մեջ մեղադրում են ԱՄՆ-ին: 

Զաբիուլլահ Մոջահեդը զգուշացրել է, որ եթե ամերիկյան զորքերը նշանակված ժամին չլքեն Աֆղանստանը և որոշեն իրենց զորքերը պահել երկրում, թալիբներընրանց հետ այլ կերպ կվարվենք:

Թալիբներն  իշխում են Աֆղանստանում և փորձում են ձևավորել համապարփակ  կառավարություն: