Ամերիկացիները ոչնչացրել են Քաբուլի օդանավակայանում տեղակայված ողջ ռազմական տեխնիկան
Սեպտեմբեր 01, 2021 06:51 Asia/Tehran
Նախքան Աֆղանստանից ամբողջությամբ դուրս գալն, ամերիկացիները ոչնչացրել են Քաբուլի միջազգային օդանավակայանում գտնվող ամբողջ ռազմական տեխնիկան, ներառյալ ռազմական բեռնատար ինքնաթիռները:
Ամերիկյան զինուժը ոչնչացրել է Քաբուլի օդանավակայանում գտնվող սարքավորումները, զրահատեխնիկան, ուղղաթիռները, փոքր ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև C-130 ռազմական ինքնաթիռը:
Աֆղանստանում «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը կարևոր ու պատմական օր է երկրի անկախության համար:
Երեքշաբթի վաղ առավոտյան ամերիկյան ողջ զինուժը հեռացավ Աֆղանստանից, իսկ «Թալիբանի» հատուկջոկատայինները ժամանեցին Քաբուլի միջազգային օդանավակայան: