Թալիբները գրավել են Փանջշիր նահանգի չորս քաղաքներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149778-Թալիբները_գրավել_են_Փանջշիր_նահանգի_չորս_քաղաքներ
Թալիբները գրավել են Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշիր նահանգի չորս քաղաքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 15:05 Asia/Tehran

Թալիբները գրավել են Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշիր նահանգի չորս քաղաքներ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  շաբաթ օրը «Թալիբան»  շարժումը հայտարարել է, որ գրավել են Փանջշիր նահանգի չորորդ քաղաքը և շարունակում են  առաջխաղացումը դեպի նահանգի այլ քաղաքներ:

 Փանջշիր նահանգում «Թալիբան» խմբի ընդիմության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին ասել է, որ Ահմադ Մասուդի գլխավորած ընդդիմադիր ուժերը շրջապատել են թալիբների հազարավոր անդամների:

Փանջշիր նահանգում շարունակվում են բախումները «Թալիբանի» անդամների և Ահմադ Մասուդի գլխավորած ընդդիմադիր ուժերի միջև, և երկու կողմերն էլ պնդում են, որ առաջընթաց են գրանցել:

Փանջշիրը թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգն է և Ահմադ Մասուդն ու Մարոլլահ Սալեհը  իրենց ուժերով տեղակայված են Փանջշիրում: