Մոլլա Բարադար. Աֆղանստանի ապագա կառավարությունը համապարփակ է և ծառայում է ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149828-Մոլլա_Բարադար._Աֆղանստանի_ապագա_կառավարությունը_համապարփակ_է_և_ծառայում_է_ժողովրդին
Հայտարարելով, որ Աֆղանստանի ապագա կառավարությունը լինելու է համապարփակ և ծառայելու է այդ երկրի ժողովրդին, «Թալիբանի» քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ խումբը դեռ խորհրդակցում է կառավարությանը ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2021 08:15 Asia/Tehran
  • Մոլլա Բարադար. Աֆղանստանի ապագա կառավարությունը համապարփակ է և ծառայում է ժողովրդին

Հայտարարելով, որ Աֆղանստանի ապագա կառավարությունը լինելու է համապարփակ և ծառայելու է այդ երկրի ժողովրդին, «Թալիբանի» քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ խումբը դեռ խորհրդակցում է կառավարությանը ներկայացնելու համար:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թալիբանի քաղաքական հարցերով տեղակալ՝ Մոլա Աբդոլղանի Բարադարն ասել է.«Խումբը դեռ աշխատում է համապարփակ կառավարություն ձևավորելու վրա, և շուտով կհայտարարվի այդ մասին»:

Մոլա Բարադարն ասել է.«Ես վստահեցնում եմ Աֆղանստանի ժողովրդին, որ մենք աշխատում ենք բարելավել նրանց կյանքի պայմանները, և որ ապագա կառավարությունը կծառայի բոլորին և կապահովի անվտանգությունը, քանի որ անվտանգությունը էական նշանակություն ունի տնտեսական զարգացման համար ոչ միայն Աֆղանստանում, այլ ամբողջ աշխարհում»: