Մոլլա Բարադար. Աֆղանստանի ապագա կառավարությունը համապարփակ է և ծառայում է ժողովրդին
Հայտարարելով, որ Աֆղանստանի ապագա կառավարությունը լինելու է համապարփակ և ծառայելու է այդ երկրի ժողովրդին, «Թալիբանի» քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ խումբը դեռ խորհրդակցում է կառավարությանը ներկայացնելու համար:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թալիբանի քաղաքական հարցերով տեղակալ՝ Մոլա Աբդոլղանի Բարադարն ասել է.«Խումբը դեռ աշխատում է համապարփակ կառավարություն ձևավորելու վրա, և շուտով կհայտարարվի այդ մասին»:
Մոլա Բարադարն ասել է.«Ես վստահեցնում եմ Աֆղանստանի ժողովրդին, որ մենք աշխատում ենք բարելավել նրանց կյանքի պայմանները, և որ ապագա կառավարությունը կծառայի բոլորին և կապահովի անվտանգությունը, քանի որ անվտանգությունը էական նշանակություն ունի տնտեսական զարգացման համար ոչ միայն Աֆղանստանում, այլ ամբողջ աշխարհում»: