Թալիբները մերժել են բանակցություններ վարելու Ահմադ Մասուդի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149882-Թալիբները_մերժել_են_բանակցություններ_վարելու_Ահմադ_Մասուդի_առաջարկը
«Թալիբան» -ի քաղբյուրոյի խոսնակը մերժել է «Փանջշիրի պաշտպանների ճակատի» հրամանատար Ահմադ Մասուդի՝ բանակցությունների առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 04:54 Asia/Tehran

«Թալիբան» -ի քաղբյուրոյի խոսնակը մերժել է «Փանջշիրի պաշտպանների ճակատի» հրամանատար Ահմադ Մասուդի՝ բանակցությունների առաջարկը:

«Թալիբան» -ի քաղբյուրոյի խոսնակ Մոհամմադ Նիիմը մերժել է «Փանջշիրի պաշտպանների ճակատի» հրամանատարի ՝ բանակցությունների առաջարկը ՝ նշելով, որ բանակցելու համար որևէ բան չի մնացել:

«Այն բանից հետո, երբ Ահմադ Մասուդը մերժեց մեր խաղաղության առաջարկը, բանակցելու ոչինչ չի մնացել», - ասել է նա:

Մեկ ժամ առաջ Ահմադ Մասուդը հայտարարել էր, որ եթե թալիբները դադարեցնեն   հարձակումները Փանջշիրում, Կապիսայում, Փարվանում և Անդարաբում, Դիմադրության ճակատը նույնպես կդադարեցնի մարտերը:

Վերջին օրերին թալիբները հայտարարել էին, որ Փանջշիրի ճակատի հետ բանակցությունները տապալվել են և ոչ մի արդյունք չեն տվել:

 Փանջշիր նահանգում բախումները շարունակվում են արդեն հինգերորդ օրը: Կիրակի երեկոյան, «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ նահանգը գրեթե ամբողջությամբ գտնվում է խմբավորման վերահսկողության տակ:

Հերքելով այս հայտարարությունը, «Փանջշիրի պաշտպանների ճակատի»  խոսնակ Ֆահիմ Դաշտին ասել է, որ «Թալիբանի» ուժերը դուրս են մղվել  նահանգից, իսկ շատերը գերի են ընկել: