Սեպտեմբերի 11 -ին տեղի կունենա «Թալիբանի» կողմից հայտարարված կառավարության երդմնակալության արարողությունը
Աֆղանստանում թալիբների կաբինետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11 -ին՝ 2001 թվականին ԱՄՆ -ում Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված հարձակումների օրը:
Այդ կապակցությամբ, «Թալիբան» շարժման կառավարության տեղակալ ներկայացվող Մոլլա Բարադար Աբդուլ Ղանին, չորեքշաբթի օրը մեկնելու է Կատար՝ մի շարք երկրների ներկայացուցիչների հրավիրելու ամսնակցել երդմնակալության արարողությանը:
Օգոստոսի 15 -ին Քաբուլի նկատմամբ վերահսկողություն սահմանեկլուց հետո, որի հետևանքով նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանիի կառավարությունը տապալվեց, «Թալիբան» շարժումը երեկ երեկոյան օրեր տևած տարաձայնություններից հետո, հայտարարեց իր կաբինետի ձևավորման մասին:
Կաբինետի անդամներն ընտրվել են «Թալիբանի» կազմից, մինչդեռ ավելի վաղ, խումբը հայտարարել էր, որ կազմավորվելու է աֆղանական բոլոր խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարություն: