Աֆղանստանցի կանայք ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն «Թալիբան» շարժման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150320-Աֆղանստանցի_կանայք_ցույց_են_անցկացրել_ի_պաշտպանություն_Թալիբան_շարժման
Աֆղանստանի հյուսիս -արևելյան Կունդուզ քաղաքում, հարյուրավոր աֆղանուհիներ ցույց են նցկացրել՝ հաջակցություն թալիբների և իսլամական գլխաշորի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 12:49 Asia/Tehran
  • Աֆղանստանցի կանայք ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն «Թալիբան» շարժման

Աֆղանստանի հյուսիս -արևելյան Կունդուզ քաղաքում, հարյուրավոր աֆղանուհիներ ցույց են նցկացրել՝ հաջակցություն թալիբների և իսլամական գլխաշորի:

Ինչպես հաղորդում է Իրան Պրես գործակալությունը, ցույցի ամսնակիցները վանկարկել են. «Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր քույրերը ապրեն իսլամական հիջաբի հովանու ներքո»:

Նրանք նաև հայտարարել են որ ցանկանում են  իսլամական համակարգ, այլ ոչ թե ժողովրդավարություն: «Մենք ցանկանում ենք, որ իշխի իսլամ կրոնը և մահ ենք ցանկանում նրանց, ովքեր մերկացրեցին մեր քույրերին»,- ասել են կանայք: 

Ավելի վաղ, մի խումբ աֆղան կանայք հավաքվել էին մայրաքաղաք Քաբուլում ՝ պահանջելով դատել Աշրաֆ Ղանիին և հարգել կանանց իրավունքները «Թալիբանի» կառավարության բոլոր ոլորտներում:

Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ աֆղան կանայք կկարողանան շարունակել իրենց գործունեությունն ու կրթությունը՝ իսլամական օրենքների շրջանակներում: