Աֆղանստանցի կանայք ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն «Թալիբան» շարժման
Աֆղանստանի հյուսիս -արևելյան Կունդուզ քաղաքում, հարյուրավոր աֆղանուհիներ ցույց են նցկացրել՝ հաջակցություն թալիբների և իսլամական գլխաշորի:
Ինչպես հաղորդում է Իրան Պրես գործակալությունը, ցույցի ամսնակիցները վանկարկել են. «Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր քույրերը ապրեն իսլամական հիջաբի հովանու ներքո»:
Նրանք նաև հայտարարել են որ ցանկանում են իսլամական համակարգ, այլ ոչ թե ժողովրդավարություն: «Մենք ցանկանում ենք, որ իշխի իսլամ կրոնը և մահ ենք ցանկանում նրանց, ովքեր մերկացրեցին մեր քույրերին»,- ասել են կանայք:
Ավելի վաղ, մի խումբ աֆղան կանայք հավաքվել էին մայրաքաղաք Քաբուլում ՝ պահանջելով դատել Աշրաֆ Ղանիին և հարգել կանանց իրավունքները «Թալիբանի» կառավարության բոլոր ոլորտներում:
Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ աֆղան կանայք կկարողանան շարունակել իրենց գործունեությունն ու կրթությունը՝ իսլամական օրենքների շրջանակներում: