Սիոնիստական ​​ռեժիմը խոստովանել է Իրանի ռազմական հզորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150500-Սիոնիստական_ռեժիմը_խոստովանել_է_Իրանի_ռազմական_հզորությունը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն ասել է.«Իրանն ունի ճշգրիտ և կործանարար անօդաչու թռչող սարքեր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2021 14:10 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն ասել է.«Իրանն ունի ճշգրիտ և կործանարար անօդաչու թռչող սարքեր»:

«Արաբ-48» կայքի տեղեկացմամբ, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցն ասել է.«Իրանի մշակել է անօդաչու թռչող սարքեր, որոնք ինչպես բալիստիկ հրթիռները կամ կործանիչները, կարող են անցնել հազարավոր կիլոմետրեր»:

Ավելի վաղ, որպես Սիոնիստական ​​ռեժիմի հրթիռային արդյունաբերության հայր հայտնի Յուզի Ռաբինը խոստովանելով Իրանի ռազմական հզորությունը ասել էր, որ քաղաքացիական և ռազմական տիեզերական ծրագրերի մշակման ոլորտում Իրանի արագ առաջընթացը իսկական մտահոգություն է:

Իսրայելի բանակի բարձրաստիճան հրամանատար Ահարոն Խալիևան նույնպես խոստովանել է, որ Իրանն ի վիճակի է լուրջ հարձակումներ իրականացնել սիոնիստական ռեժիմի դեմ և ծանր կորուստներ պատճառել Թել Ավիվին: