Իրաքը հերքել է իր կապը Սիոնիստական ​​ռեժիմի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150526-Իրաքը_հերքել_է_իր_կապը_Սիոնիստական_ռեժիմի_հետ
Իրաքի նախագահը հերքել է Բաղդադի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև որևէ կապի առկայությունն ասելով, որ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հարցը երբեք չի քննարկվել Դամասկոսի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2021 04:48 Asia/Tehran
  • Իրաքը հերքել է իր կապը Սիոնիստական ​​ռեժիմի հետ

Իրաքի նախագահը հերքել է Բաղդադի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև որևէ կապի առկայությունն ասելով, որ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հարցը երբեք չի քննարկվել Դամասկոսի կողմից:

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը երկուշաբթի օրը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն հնարավոր չէ առանց Պաղեստինի ժողովրդի լիարժեք և օրինական իրավունքների վերականգնման, հավելելով, որ Իրաքը պարտավոր է պաշտպանել Պաղեստինի հարցը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները:

Նա նշել է, որ Իրաքի առաջիկա ընտրությունները հերթական  հնարավորությունն են իրաքցիների համար, իսկ դրանց այլընտրանքը լինելու է  քաոսը:

Բարհամ Սալեհը նաև կոչ արեց վերանայել Իրաքի սահմանադրությունը և վերացնել իրաքյան կառավարությունում առկա բացերը, հավելելով, որ հաջորդ փուլը որոշիչ է լինելու երկրի համար և որ 18 տարի անց կարող է հնարավորություն առաջանալ՝ ընդունելով կառավարման համակարգի կառուցվածքային թերությունները, գնալ դեպի բարեփոխումներ: 

Իրաքի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հոկտեմբերի 10 -ին: